Որպես աչքերի խնամքի մասնագետների փորձառու գործընկեր՝ մենք աշխարհին նայում ենք ձեր աչքերով: Մենք նպատակ ունենք համագործակցել՝ հիմնվելով փոխադարձ վստահության և որակի վրա․ այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ձեզ՝ լավագույն փորձ ձեռք բերելու համար:

Տեսողության մասնագետների համար

Հստակ տեսողության պարգև

Մենք բոլորս ունենք տեսլական, թե ինչպիսի ապագա ենք ցանկանում, ինչպես ապրել եւ ինչի հասնել կյանքում ու թե ինչ ազդեցություն ենք ուզում թողնել: Բայց ինչպիսին էլ որ լինի ձեր տեսլականը, հստակ տեսողությունը օգնում է կյանքի կոչել այն:

 

ավելի քան 80 տարի մենք համագործակցում ենք աչքերի խնամքի մասնագետների հետ և աշխարհին նայում նրանց աչքերով: Երբ նրանք տարիներ են ծախսում կրթության միջոցով կատարելագործելու իրենց արհեստը, ձեռք բերած փորձի շնորհիվ նրանք աստիճանաբար զարգացնում և կատարելագործվում են: Եվ վերջապես նրանք ճանաչվում են որպես այդ գիտելիքի ցուցադրողը։ Բայց սա դեռ ամենը չէ: Աչքի խնամքի մասնագետները նայում են առաջ: Նրանք մշակում են հստակ տեսլական, թե ինչի են ուզում հասնել իրենց հիվանդների, անձնակազմի և իրենց համար: Ի վերջո, այս տեսլականն այն է, որ ստիպում է նրանց զարգանալ և հասնել հաջողության:

 

Մեզ համար տեսողության մասնագետները մարդիկ են, ովքեր ամեն օր փոխում են իրենց պացիենտների աշխարհը տեսնելու հնարավորությունը: Եվ հենց իրենց հստակ տեսլականի շնորհիվ նրանք կարող են օգնել իրենց հիվանդներին ունենալ լավագույն տեսողություն՝ ավելի լավ կյանքի համար:

 

Մեզ համար ակնաբուժության մասնագետներն ապագայի առաջամարտիկներն են, ովքեր ամեն օր փոխում են աշխարհին ուղղված իրենց շահառուների տեսողությունն։ Եվ հենց իրենց տեսլականի հստակության շնորհիվ նրանք կարող են նպաստել, որպեսզի իրենց շահառուները հասնեն իրենց մտապատկերած հարմարավետ կյանքին։

Մենք աշխարհին նայում ենք ձեր աչքերով։

Մեր առաքելությունն է աջակցել և հզորացնել մեր տեսողության մասնագետներին:

Փոխհամագործակցության և նորարարության հանդեպ մեծ ձգտում ունենալով՝ մենք տեսողության մասնագետներին տրամադրում ենք այն, ինչ նրանց անհրաժեշտ է իրենց պրակտիկան հաջողությամբ զարգացնելու համար՝ բարձրորակ ոսպնյակներից մինչև անխափան ինտեգրված համակարգեր, ուսուցում և հուսալի ծառայություններ:

Մենք զինում ենք ակնաբուժության մեր մասնագետներին՝ կենտրոնանալով երեք հիմնական հատկանիշների վրա՝ խնամք, գիտելիք և հեռատեսություն:

Խնամք

HOYA-ում մենք գնահատում ենք այն, որ ձեր հիվանդների մասին հոգ տանելը ձեր հիմնական խնդիրն է: Ահա թե ինչու HOYA-ն շարունակաբար տրամադրում է ձեզ անհրաժեշտ աջակցություն՝ որպես ակնաբուժության մասնագետ, որպեսզի կարողանաք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչի մասին ձեզ ամենաշատն է հետաքրքրում՝ ձեր հիվանդներին տալ հստակ տեսողություն:

Գիտելիք

Մասնագետները ձգտում են ձեռք բերել նոր գիտելիքներ: Մինչ դուք հետևում եք թրենդներին և նորարարություններին, դուք կիրառում եք ձեր գիտելիքները՝ յուրաքանչյուր հիվանդի երկարաժամկետ բարեկեցությունն ապահովելու համար: Հիվանդներին ամենաբարձր մակարդակի հետազոտություն առաջարկելու համար դուք կարող եք ապավինել HOYA-ին՝ ծառայությունների, աջակցության և հաղորդակցության, ինչպես նաև շարունակական վերապատրաստման միջոցով: Սա թույլ է տալիս մշտապես ունենալ վերջին տեղեկատվությունը և անդադար ընդլայնել ձեր գիտելիքների բազան:

Հեռատ­եսություն

Հեռատեսությունը ձեր հաջողության բանալին է: Մենք կիրառում ենք մեր նորարարությունները, տեխնոլոգիաները և շուկայի ուսումնասիրությունները՝ օգնելու ձեր բիզնեսի զարգացմանը: Նորարարությունը մեր ԴՆԹ-ի անբաժանելի մասն է: Մեր առաքելությունն է կապի մեջ պահել մեր բոլոր մասնագետներին ապագայի հետ՝ ձեր հիվանդների, ձեր պրակտիկայի և ձեր արյունաբերության համար: HOYA-ն ձգտում է օգնել ձեզ նայել առաջ՝ տեղեկացնելով վերջին տեխնոլոգիաների մասին, տալով պատկերացում ինչպես բարելավել օպրիկայի ոլորտն ու մեծածախ արդյունաբերությունը։

jpg

Ձեր հիվանդները: Ձեր ապրանքանիշը: Մեր աջակցությունը։

Ձեզ որպես գործընկեր ունենալը հետաքրքիր հեռանկար է, մենք պատրաստ ենք աջակցելու ամեն քայլափոխի: Որպես ձեր դաշնակից, մենք ձեզ հնարավորություն կտանք զարգացնել ձեր բիզնեսը և ստեղծել տարբերվող ապրանքանիշ, որը կգնահատվի ձեր հիվանդների կողմից: Մենք կօգնենք ձեզ տեսնել ավելին՝ առաջատար տեխնոլոգիաներով և նորարար լուծումներով: Մենք ձեզ կտեղեկացնենք օպտիկական արդյունաբերության վերաբերյալ վերջին պատկերացումներին: Եվ երբ դուք ունենաք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է լավագույն խնամքն ու փորձը ապահովելու համար, մեր համագործակցությունը կհամարվի հաջողված :

Դիտեք «Մեկ օր կյանքից՝ HOYA-ի հետ» տեսանյութը.

Hoya Technology - Նորարարություններ - Առանց սահմանափակումների

Մեր բոլոր ոսպնյակները արտադրվում են <> մակերեսով: Ոսպնյակների այս տեխնոլոգիայի հիմնական առավելությունն այն է, որ մենք ոսպնյակի մակերեսը դիտարկեցինք որպես առանձին կետերի շարք: Այնուհետև մենք կտրեցինք այս կետերից յուրաքանչյուրը` պիքսելների մակարդակով, մի քանի առանցքներով: Նման ճշգրտությունը նշանակում է, որ մենք կարող ենք օպտիմալացնել յուրաքանչյուր ոսպնյակ յուրաքանչյուր դեղատոմսի համար: Մենք նույնիսկ կարող ենք ներառել շրջանակի, այն հագնելու և կրելու պարամետրերը ոսպնյակների հաշվարկի մեջ: Արդյունքն ամեն անգամ խիստ անհատականացված ոսպնյակն է:

Պրոգրեսիվ ոսպնյակներ

Անհատականացված և հարմարեցված ձեր հիվանդների յուրահատուկ ապրելակերպին:

JPG

Արևային լուծումներ

Լայն տեսադաշտ, հարմարավետություն և պաշտպանություն ամենանորաձև ոճերում

JPG

Մեկ հեռավորության ոսպնյակներ

Պիքսելիի կատարյալ ճշգրտություն և ակնառու տեսողական որակ:

JPG

Հատուկ իրավիճակի ոսպնյակներ

Տեսողական պահանջների ամբողջ սպեկտրի համար՝ ոսպնյակներ երեխաների, մարզիկների և մեքենա վարելու համար:

Համագործակցություն HOYA-ի հետ

Lumiere Optics

The history of the Lumiere Optics chain of stores began in 2009. Today, it is one of the leading stores in Armenia providing high quality optical services.

"Lumiere Optics" chain of stores was one of the first to offer the following services in the field of optics to Armenian consumers:

• Diagnosis of vision
• Selection of optical frame: lenses
• Making optical glasses
• Wide range of high quality sunglasses
• Repair of glasses in a specialized laboratory
• Selection of contact lenses
• Hardware vision treatment with Visatronic device

Our stores employ licensed pediatricians who carry out the inspection using modern equipment.

HOYA տVision Care-ի մասին

Ավելի քան 60 տարի HOYA Vision Care-ը օպտիկական տեխնոլոգիաների նորարարության եռանդուն համաշխարհային առաջատարն է: Որպես բարձ որակ և բարձր արդյունավետություն ունեցող ոսպնյակների արտադրող, HOYA-ն շարունակում է օպտիկական տեխնոլոգիական նորարարություններն առաջ տանել՝ նպատակ ունենալով գտնել աչքի խնամքի մասնագետների համար տեսողության խնամքի լավագույն լուծումները: Ընկերությունը ոսպնյակներ է մատակարարում 52 երկրներում՝ ավելի քան 18000 աշխատակիցների ցանցով և 45 լաբորատորիաներով ամբողջ աշխարհում: